Կրունստադ քաղաքում՝ իր բնակարանի մոտ, սպանվել է Հարավ Աֆրիկյան Հանրապետության ֆուտբոլի օլիմպիական հավաքականի նախկին ավագ, պաշտպանական գծի խաղացող Ջեֆրի Նտուկա-Պուլեն:
Ականատեսների պատմելով 26-ամյա ֆուտբոլիստը, որը ֆուտբոլային գլխավոր կարիերան սկսել էր «Չելսիում», իր տան առջեւ վեճի է բռնվել մի անծանոթի հետ, որն էլ դանակով մահացու հարված է հասցրել ֆուտբոլիստի սրտին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ