Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ունեք լսարան, ապա բարի եղեք ձեր լսարանին մատուցել հավաստի տվյալներ». բլոգեր Արմեն Մկրտչյան

Հունվար 22,2012 17:07

 

Ֆեյսբուքում լայն տարածում է գտել «Կանգնեցնենք տգիտության հաղթարշավը» վերնագրով մի հոդված, ըստ որի մեղադրում են lragir.am – ին` ապատեղեկատվություն տարածելու մեջ: Այս հոդվածն իր ֆեյսբուքյան պատին դնելով` բլոգեր Արմեն Մկրտչյանը, փորձել է աջակցել այն մարդկանց, ովքեր պայքարում են ապատեղեկատվության դեմ: «Ապատեղեկատվությունն ինձ համար շատ կարևոր հանգամանք է: Եթե ունեք լսարան, ապա բարի եղեք ձեր լսարանին մատուցել հավաստի տվյալներ: Այստեղ կարևոր չէ դա  lragir.am-ն է, թե մեկ ուրիշ կայք, կարևորն այն է, որ ժողովրդին խաբում են», – ասում է 25 – ամյա բլոգերն ու ավելացնում` «Մի ամիս առաջ էլ ֆեյսբուքի փակվելու մասին էին լրատվական կայքերը ոչ հավաստի ինֆորմացիա տարածել, որի հետևանքով խուճապ էր առաջացել»: Թեև անուններ չտվեց, սակայն նշեց, որ այսպիսի հոդվածների «բախտին» դեռ շատ լրատվական կայքեր են արժանանալու:

Մասնագիտությամբ  ծրագրավորող Արմեն Մկրտչյանն իր բլոգը ստեղծել է 2010թ. – ի հունիսին: Ցանակնում էր ստեղծել մի կայք ու այնտեղ տեղադրել իր հեղինակային ծրագրերն ու խաղերը: Սկզբնական շրջանում այդպես էլ անում էր, սակայն հետագայում տեսնելով բլոգի առաջընթացը` որոշում է չսահմանափակվել միայն դրանով և սկսում է տեղադրել տարբեր հնարքներ ու գաղտնիքներ, գրել իր կարծիքը այս կամ այն թեմայի վերաբերյալ: «Թեմաների մեծամասնությունը IT ոլորտի մասին է, այսինքն Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող այն իրադարձությունների, որոնք կապ ունեն ինտերնետի և համակարգիչների հետ», – ասում է նա: Բլոգում փորձում է գրել այնպիսի նյութեր, որոնք դժվարությամբ են հանդիպում հայկական ինտերնետում: Բլոգերի խոսքով`  հայկական բլոգների մեծ մասը քաղաքականությունից են խոսում, քննարկում կամ քննադատում  այս կամ այն երևույթը, իսկ ինքը փորձում է զերծ մնալ քաղաքական ուղղվածության նյութերից: Ամենակարդացվածը Արթուր Պողոսյանի մասին նյութն է եղել` «Հայ ազգի զավակը որոշել է հայկական խորոված անել մարսի վրա» վերնագրով: Այն ունեցել է 16.000 դիտում:  Բլոգը եկամուտի աղբյուր չի համարում, ասում է. «Առաջնային նպատակ չունեմ գումար աշխատել բլոգի միջոցով` չհաշված, որ եղել են մի քանի դեպքեր, երբ բլոգը որոշակի եկամուտ է բերել»: Արմեն Մկրտչյանն անկեղծանում է նաև, որ եղել են պահեր, երբ հոգնելով բազմաթիվ հարցերից ու նամակներից` որոշել է ջնջել բլոգը, սակայն այցելուների քանակը տեսնելով և դրական գնահատականներ ստանալով` ետ է կանգնել իր որոշումից:

                                                                                             Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031