Այսօր՝ հունվաի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 06.30-ից 07.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Վիկտոր Համբարձումյան 12 շենքի բնակիչ, 50-ամյա Հրանտ Պետրոսյանը, վարելով «ՎԱԶ 2121» մակնիշի 22 ՕՕ 074 համարանիշի ավտոմեքենան, Երևան–Իջևան ավտոճանապարհի 79/2 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել ճանապարհի երկաթե արգելապատնեշներին և մոտ 15 մետր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի հարակից ձորակում հոսող գետի մեջ։
Ավտոմեքենան գլխիվայր շրջվել էր։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը։ Ավտոմեքենան դուրս բերելու համար դեպքի վայր է բերվել վերամբարձ կռունկ և քարշակ ավտոմեքենա։