Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեքսի եւ էրոտիկայի բացօթյա թանգարան` Հարավային Կորեայում

Հունվար 22,2012 13:33

Սեքսի թանգարանի թերեւս ամենաանմեղ քանդակը

 

Չեջու կղզին` դրախտավայր Հարավային Կորեայում

Հարավային Կորեայում գտնվող, մի քանի միլիոն տարի առաջ հրաբուխի ժայթքման արդյունքում առաջացած Չեջու-դու կղզին համարվում է բնության հրաշալիքներից մեկը, պահպանվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, որպես բնության համաշխարհային ժառանգություն: Չեջու -դուն Հարավային Կորեայի ամենախոշոր կղզին է եւ ամենափոքր գավառը: Այս կղզին դարեր շարունակ գրավել է տեղացիներին եւ արտասահմանցիներին իր բնական եւ անկրկնելի գեղեցկությամբ, օրինակ` Ասիայում միակ անմիջապես օվկիանոս թափվող Չոնգբանգ ջրվեժով, հրաբխային ապարներով, հրաբխային ծագման փոքրիկ լճերով եւ լեռներով, սակայն զբոսաշրջիկներին է՜լ ավելի գրավելու համար այստեղ մտածել եւ հիմնել են բազմաթիվ գրավիչ օբյեկտներ: Բուսաբանական այգիներ, զբոսայգիներ, ամենատարբեր թանգարաններն այս կղզում այնքան շատ են, որ այն հավաբար աշխարհում առաջին տեղերից մեկն է գրավում` տարածքի եւ նման օբյեկտների հարաբերակցության առումով: Բացի թեյի, շոկոլադի եւ այլ թանգարաններից, Բանսայ-պարկից, այստեղ կա նաեւ մի «գերբնական» վայր. ճանապարհի մի հատված, որտեղ անջատված շարժիչով մեքենան ինքնիրեն բարձրանում է վեր դեպի լեռը` ֆիզիկայի բոլոր կանոններին հակառակ: Անշուշտ, դա օպտիկական խաբկանք է, սակայն, ասում են, որ չափազանց տպավորիչ է, եւ բազմաթիվ մեքենաներ են կանգնում այդ հատվածում` էֆեկտը փորձարկելու համար:

Վերջին տարիներին, սակայն, զբոսաշրջիկներին դեպի Չեջու-դու է կանչում Սեքսի եւ էրոտիկայի բացօթյա զբոսայգի-թանգարանը, որում կա այդ թեմայով ավելի քան 150 քանդակ: Գաղափարը մոտ քսան քանդակագործների եւ նկարիչների է պատկանում` սկսած 2002 թվականից նրանք հավաքում էին համապատասխան գործերը եւ հինգ տարի անց բացվեց այդ թանգարանը: Ստորեւ բերված տեսաշարում այդ թանգարանի նմուշներից ամենամեղմերն են ներկայացված, սակայն նրանք, ովքեր կհետաքրքրվեն այս թանգարանով, կարող են մեկնել Հարավային Կորեա` անձամբ տեսնելու դրանք, իսկ եթե ոչ` ապա գոնե համացանցում ինքնուրույն փնտրել եւ գտնել ավելի «թունդ» լուսանկարներ:

PrevPhoto
NextPhoto

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031