«Tata Steel Chess» շախմատային փառատոնի 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի արեց Ուկրաինայի ուժեղագույն շախմատիստ Վասիլի Իվանչուկի հետ, իսկ նորվեգացի Մագնուս Կարլսենը հաղթեց աշխարհի թագի հավակնորդ Բորիս Գելֆանդին (Իսրայել):
ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման առաջին երկու համարները՝ Արոնյանն ու Կարլսենը, 5,0-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը՝ պայքարելով հաղթողի կոչման համար: Վերջին տուրերում հաջող է հանդես գալիս նաեւ Թեյմուր Ռաջաբովը, որը 4,5 միավորով երրորդ տեղում է եւ փորձում է միջամտել նրանց պայքարին: Ութերորդ տուրում Կարլսենը սպիտակներով խաղալու է հենց ադրբեջանցու հետ, իսկ սեւերով հանդես եկող Արոնյանի մրցակիցը Բուլղարիայի ներկայացուցիչ Վեսելին Տոպալովն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ