ԱՄՆ-ի ոստիկանությունը 14-ամյա պատանու նկատմամբ սեքսուալ բնույթի ոտնձգությունների համար ձերբակալվել է հոկեյի մարզիչ, ծագումով ուկրաինացի Իվան Պրավիլովը: 48-ամյա այդ տղամարդը նաեւ Ֆիլադելֆիայում հոկեյի իր սեփական դպրոցի գլխավոր մարզիչն է: Նա թիմի հետ հատուկ մարզական կլինիկայում գտնվելիս, ինչպես նաեւ ԱՄՆ-ի տարբեր նահանգներում շրջագայելիս անբարոյական գործողություններ է կատարել իր սաների հանդեպ՝ ձեռք տալով նրանս սեռական օրգաններին: Իսկ երբ տեղեկացել է, որ նրանցից մեկն այդ մասին պատմել է համապատասխան ատյաններին, սպառնացել է նրան ու ապտակել: Այժմ մանկապիղծ մարզիչը կալանավորված է եւ սպասում է դատարանի վճռին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ