Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի 21-ամյա կնոջը այրել է նրա ընկերուհու հայրը

Հունվար 21,2012 21:33

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրու պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին, կիսաքանդ շենքում հայտնաբերվել էր 21-ամյա Մարի Դավթյանի այրված ու գազանների կողմից հոշոտված դին: Ավելի ուշ պարզվել էր, որ նրան այրողը եղել է 51-ամյա Գևորգ Թադևոսյանը, որ կառույցի նկուղային հարկում դաժանաբար ծեծել, ապա կպչուն ժապավենով կապել ու այրել էր 1-ամյա երեխայի մորը:

Պարզվեց նաև, որ նույն անձը մեկ շաբաթ առաջ այրել էր երիտասարդ կնոջ տնակը: Թե որն էր եղել այդպես դաժանաբար հաշվեհարդար տեսնելու պատճառը, մեր աղբյուրների փոխանցմամբ, իբրև թե դստերը անբարոյականության ճանապարհից հետ կանգնեցնելը:

Բանն այն է, որ Գևորգի 19-ամյա դուստրը` Ալվարդը, ընկերություն է արել 21-ամյա Մարիի հետ, երկուստեք զբաղվել են մարմնավաճառությամբ`յուրաքանչյուր հաճախորդից գանձելով 1000-ական դրամ: Հայրը բազմիցս զգուշացրել է Մարիին հեռու մնալ իր աղջկանից, այլապես «կդնի ու նրան կվառի»: Սակայն Մարին շարունակել է «ռեյդի» դուրս գալ Գևորգի դստեր հետ, որի պատճառով էլ հայրը որոշել է վրեժ լուծել:

Նշենք, որ սա Գևորգ Թադևոսյանի դստեր համար կատարված առաջին մարդասպանությունը չէ. 2009թ.-ին Գևորգի որդին իր 4 ընկերների հետ դարձյալ այրելով սպանեց մեկին, որն իբրև փորձել էր բռնաբարել քրոջը`այն ժամանակ անչափահաս, սակայն արդեն իսկ ամուսնացած ու բաժանված 16-ամյա Ալվարդին:

Հետաքրքիրն այն է, որ այդ ժամանակ ևս այրված, սակայն դեռ չմահացած տղամարդուն կենդանի թաղել էին՝ թաքցրել էին պոլիտեխնիկական ինստիտուտի տարածքում, Ալվարդի եղբայրն այժմ Արթիկի գաղութում է:

Փաստորեն, Ալվարդի պատճառով հայրն ու եղբայրը դարձան մարդասպան, որոնք մարմնավաճառ աղջկա համար ամեն անգամ մեղավորներ փնտրելով` նրանց ոչ ավել, ոչ պակաս Լինչի դատաստանի են ենթարկում` խարույկի վրա այրում:

Այս թեմայի շուրջ ավելի մանրամասնորեն կտեղեկացնենք առաջիկայում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ   

Տեսանյութը՝ «Գալա» հեռուստաընկերության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031