Այսօր` հունվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես Aravot.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.30-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի հատվածում` Բազում գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Ռենջ Ռովեր» մակնիշի 60 OD 909 համարանիշի, «Ալֆա Ռոմեո» մակնիշի 26 ՕՍ 483 համարանիշի, «ԳԱԶ 2410» մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «ԳԱԶ 2410»-ի վարորդ, Վրաստանի քաղաքացի 31-ամյա Վալերի Ալեքսանյանը վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոց:
«Ռենջ Ռովեր»-ը վարել է Բազում գյուղի բնակիչ 19-ամյա Հմայակ Սելիմյանը, իսկ «Ալֆա Ռոմեո»-ն Դիլիջանի բնակիչ 47-ամյա Հովհաննես Հակոբյանը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` հետաքննիչ Ստեփան Համբարյանի գլխավորությամբ:
Մեքենաները տեղափոխվեցին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի տուգանային հրապարակ: Քիչ հետո դեպքի վայր է ժամանելու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքի քննիչը: