Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուրախացնում և տխրեցնում է առաջին ձյունը

Հունվար 21,2012 18:36

 

Մարտունի գյուղում վերջին երկու ամսվա մեջ առաջին անգամ առատ ձյուն է եկել:Գյուղի երեխաներն արդեն դուրս են հանել իրենց սահնակները, մոռանալով համակարգչի ու համացանցի մասին:

10-ամյա Դերենիկն անչափ ուրախ է, որ վերջապես ձյուն է տեսնում:

«Էլ տուն չեմ ուզում գնամ,-ծիծաղելով ասում է նա,-ամբողջ օրը խաղալու եմ ձյան մեջ, սահնակս էլ հայրիկս նորից վերանորոգել է ու մինչև մութն ընկնի անընդհատ սահելու եմ» :

43-ամյա գյուղատնտես Ալբերտ Խաչատրյանը նույնպես ուրախ է ձյան կապակցությամբ:

«Եթե ձմռանը շատ ձյուն է գալիս, ապա գարնանը մեզ լավ բերք է սպասվում, այդ պատճառով ձյունը տեղին է եկել: Բացի այդ էլ` ձմեռվա անձյուն լինելու դեպքում, բույսերը ցրտից մահանում են»:

Երեխաներից ոչ բոլորն են գոհ ձյունից. «Ամեն օր երկար ճանապարհ եմ կտրում, դպրոց հասնելու համար ,-ասում է Ազատուհին ,-իսկ, երբ շատ ձյուն է գալիս քայլելն ուղղակի անհնար է, ու ես մի կերպ ու շատ հոգնած դպրոց եմ հասնում: Դպրոցում էլ,  քանի որ դասասենյակները այդքան էլ տաք չեն, ողջ ընթացքում կենտրոնացած եմ ոչ թե դասերի, այլ տաքանալուս վրա»:

Չնայած դրան` գյուղի երեխաներն արդեն սկսել են մեծ ձնեմարդի պատրաստման աշխատանքները:

«Ամեն տարի մեծ ձնեմարդ ենք սարքում ու հավաքվում ենք շուրջը ,-ասում է Անին,-ավանդույթի նման մի բան է դարձել, հենց շատ ձյուն է գալիս, անմիջապես էդ գործին ենք անցնում: Մի խոսքով` փորձում ենք հետաքրքրացնել առօրյան ու վայելում ենք ձմեռը»:

 

                                                                                                              Մերի Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031