«Տեսնես առաջին անգամ ու՞մ մտքով Է անցել հունվարի 21-ը գրկախառնված տոնելու գաղափարը և ինչո՞ւ մադիկ իրավունք ունեն ազատ գրկի մեջ առնել անգամ անծանոթներին…:
Հետաքրքիր տոն է…:
Ի՞նչ կզգաք, երբ անծանոթ, ծանոթ, հարազատ և հոգով հարազատ մարդիկ մոտենան ու պինդ-պինդ գրկեն ձեզ:
Լավ կլինի, որ փոխանցեք միմյանց ձեր հոգու ջերմությունը…:
Գրկիդ մեջ առ այն մարդուն, ում հարազատ ես համարում, ով կա աշխարհում ու քո կողքին, ով հարազություն է զգում քո հանդեպ, որ կաք աշխարհում ու նրա կողքին, գրկիդ մեջ առ նրան ու բան մի ասա…»:
Այսօր գրկախառնության համաշխարհային օրն է: Ըստ ամերիկացիների` տոնն առաջին անգամ նշվել է 1986 թվականի հունվարի 21-ին ու հենց իրենց մոտ, ապա տարածվել աշխարհով մեկ:
Գրկախառնության տոնի «հիմքը» սակայն դրվել է 20-րդ դարի 70-ականներին` արեւմտաեվրոպական երկրների ուսանողության նախաձեռնությամբ:
Իր հինգ ու կես ամսական զարմիկին գրկած` Լիլիթ Շարբաթյան