Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերիալախեղդ…

Հունվար 21,2012 18:00


Սերիա ԱռաՋին:

Բարև հարգելիներս…Բարև  սերիալներից տանջված և գիշերները ՆրանցիՑ ազատվելու երազանքը սրտներում թաքուն պահող բազմաչարչար հայ ազգ ջան: Նրանք եկան այնքան անսպասելի, նրանք փոխեցին ձեր կյանքը, նրանք դարձան ձեր գիշերվա ամենասարսափելի երազները, նրանք դարձան ձեր ամենօրյա ընկերները: Օ, վերին էակներ, եթե դուք հետևում եք մեզ, ապա խնդրում եմ օգնեք մեր հայ սերիալների խորհրդավոր սցենարիստներին, որպեսզի նրանք   սովորեն տարբերել Քվենտին ՏարանԾտինոյին, իրենց հայելային պատկերից: Եվ , թող ների ինձ ՏարանԾտինոն… անկեղծ չէի ուզում, պատահաբար ստացվեց…ինչևիցէ: Իսկ մինչ նրանք, այսինքն նույն վերին էակները, կանեն դա, փորձեմ ես ճիշտ ուղղության վրա դնել նրանց:

ԱռաՋին: Հարգելի սցենարիստներ պարտադիր չի, որ սերիալի մեջ լինի տասը դժբախտ հայ կին: Բավական է մեկ-երկուսը, սակայն ազգային առանձնահատկությունները հաշվի առնելով, մաքսիմում մի չորս հոգի: Դրանից ավել, ախպոր պես, պետք չի….

ԵրկՐորդ: Գոնե մեկ-մեկ մտածեք, ինչ որ բան գրելուց առաջ: Հասկանում եմ, որ դա բարդ գործ է, բայց դուք էլ ինձ հասկացեք: Մի փոքր անհավանական է թվում, երբ մի աղջիկ գալիս է մի տանը աշխատում է, հետո պարզվում է, որ էտ տան տիրուհին քսան տարի առաջ եղել է այդ աղջկա հոր ընկերոջ կնոջ սիրուհին, ով որ իրականում սպանել է այղ աղջկա հորը, որպեսզի տիրի նրա ողջ հարստությանը,և նրա աղջկան հանձնել է աղանդավորական ինչ որ կազմակերպության, որոնք աղջկա մեջ սերմանել են ատելություն թմրամոլ մարդկանց հանդեպ, և այդ իսկ պատճառով այդ աղջիկը սպանել է հինգ հատ թմրմոլի, ինչի պատճառով հայտնվել է բանտում, բայց նրան ազատել է այդ հարուստ մարդը, ով  իսկական, մաքուր, անարատ պատգամավոր է, և ով որ նրա իրական հայրն է:

ԵրորՐդ: Պարտադիր չի նմանակել ութսունականների չհաջողված ամերիկյան մարտաֆիլմերի գլխավոր կերպարներին և նրանց խոսելաձևը: Չակ Նորիսը դա ձեզ չի ների: Դա մի փոքր ծիծաղելի է, եթե չասեմ զավեշտալի: Միանգամայն անկեղծ: Լուրջ եմ ասում: Փորձեք մի քիչ էլ ստեղծել ձերը, կամ գոնե կրկնօրինակեք այն, ինչ հաջողություն է ունեցել: Միշտ չեմ հասկացել, թե ի՞նչ ԻմաՍտ ունի կրկնօրինակել անհաջողակներին:

ՉորՈրդ: Դուրս եկեք «հայաթի ժարգոնի մակարդակից: Լուրջ եմ ասում `մեր հարևան քուչի Ջիջիյի արև չի դզում: Մի տեսակ ոնց որ քուչում էթալուց ըլնես, մեկ էլ ջոգում ես, որ նենց են խոսում, ոնց որ թե կատարյալ հիմարագույն երևույթներ լինեն   հայ ազգիՍ մեջ»: Չի’ կարելի: Մի նսեմացրեք Ձեր ազգը: Բացի դրանից` մի փորձեք խառնել այդ ամենը գրական բառերի հետ: Այդ ամենը այնպես է հնչում, կարծես մեկը փորձում է բռնաբարել գլխավոր հերոսների ուղեղները հենց այն պահին, երբ նրանք խոսում են: Ավելի լավ է ոչինչ նրանք չխոսեն: Ինձ թվում է այդպես շատ ավելի իմաստ կստանա Ձեր սերիալը:

ՀինգԵրորդ: Հարգեք ձեր հանդիսատեսին: Հասկացեք , մեր ազգը շատ ինտելեկտուալ զարգացած ազգ է, և ի տարբերություն տասներկՈՒ աթոռի միջի էն աղջկա, ում անունը ցավոք ես չեմ հիշում, մենք կարողանում ենք անգամ նախադասություններ կազմել: Եվ, որքան էլ զարմանալի լինի ձեզ համար, բայց մեր կազմած նախադասությունները անգամ կարող են ԻՄԱՍտ արտահայտել: Հասկանո՞ւմ եք իմաստ…Իրական իմաստ, իսկական իմաստ: Հասկանում եմ, որ դա անհնար է թվում այս դարում, բայց…երբեմն ստացվում է: Եթե փորձեք, կարող եք: Մենք նաև դա հասկանում ենք: Մենք կարող ենք ավելին հասկանալ, քան Ռուզանի սիրած Մուկուչի հոգեցունց տանջնաքները,  երբ նա նրան դավաճանեց ինքն իրեն ինքն իր  հետ…

Հարգելի սցենարիստներ, հիշեՔ: Ամեն օր առավոտյան, երբ արթնանում եք, դրանից հետո հարկավոր է լվացվել: Հետո հարկավոր է նաև ատամաները լվանալ: Հետո հաց կերեք: Սոված մի մնացեք: Հանկարծ այնպես չստացվի, որ իմ հայ ազգի գլխավոր ուղեղները՝ ի դեմս Ձեզ,  մահանան քիչ հաց ուտելուց: Դա կարևոր է: Մնացածը կարող է սպասել: Հասկացա՞ք: Եթե , ոչ , ապա ես դեռ դա ձեզ կբացատրեմ…

Սպասեք: Դեռ շարունակություններ են լինելու: Կեցցե ՏարանԾտինոն: Մինչ նոր հանդիպում…

Պ.ս.-Ու, եթե սխալներ էլ կան, ուրեմն ես դրանով ձեզ եմ նմանակել…իսկ հիմա ի՞նչ կասեք…

Վահան ԽաչատրՅան

Հայաստանի Հանրապետություն: Երևան: Ազգությունս՝ հայ: Ապրող էակ: 

«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…

Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական» ([email protected])

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031