Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական կայքերի վրա հարձակման մեջ հնարավոր է՝ մասնակից լինի Սաուդյան Արաբիան

Հունվար 21,2012 15:53

Թուրքական լրատվամիջոցները, ըստ PCnews.am-ի՝  չեն բացառում, որ ադրբեջանական կայքերի վրա հնարավոր է՝ հարձակում իրականացրած լինեն Սաուդյան Արաբիայի հաքերները:

1nеws.az-ը գրում է, որ ադրբեջանական կայքերը դարձել են ուղղակի իսրայելական կայքերի վրա կատարված հարձակման մի մասը:

Նշենք, որ իսրայելական կայքերի դեմ հարձակումը ղեկավարել է 0xOmar անվամբ մի հաքեր, նա տարածել է ցանցում հազարավոր իսրայելցիների անձնական տվյալներն ու կրեդիտային քարտերի համարները:

Ադրբեջանական կայքերից հիմնականում շարքից դուրս էին հանվել պետական նշանակության պորտալներ ու տեղեկատվական կայքեր: Հարձակման զոհ էր դարձել նաև  նախագահ Իլհամ Ալիևի կայքը, որի արխիվն ամբողջովին դուրս է բերվել շարքից, սակայն այժմ վերականգնվել է՝ archive.president.az:

Առաջին վարկածներից մեկն այն էր, որ սա հայ կամ իրանցի հաքերների ձեռքի գործն է. այս մասին հայտարարել էր Միջազգային հարաբերությունների ու միջկառավարական հանձնաժողովի անդամ Միլի Մեջլիսա Ասիմ Մոլազադեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել