Մասնագիտությամբ գյուղատնտես Մխիթար Մանուկյանը հայ գյուղացիներին ծանր վիճակից դուրս բերելու համար հետաքրքիր լուծում է առաջարկում` գոմաղբը օգտագործել որպես բիզնեսի աղբյուր՝ թափելու փոխարեն։
«Մեր հանրապետության գյուղերում գոմաղբը ձմռան ամիսներին աթարի ձեւով այրվում է տունը տաքացնելու համար։ Իսկ գոյացած մոխիրը, որը իրենից ներկայացնում է կալիումա- ֆոսֆորական-կրային արժեքավոր պարարտանյութ, մասսայաբար ազգաբնակչության կողմից կամ թափվում է աղբանոցներում, կամ օգտագործվում է ոչ նպատակային»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Մխիթար Մանուկյանը։
Նա առաջարկում է, որ գյուղացին լցնի այդ մոխիրը պարկերի մեջ, իսկ գյուղնախարարության պատասխանատուները գնեն գյուղացուց:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ