Տեկտոնիկ. 21-րդ դարի այս պարն իր պատմությունը սկսել է 2000 թվականից: Ֆրանսիայի արվարձանային «Metropolis» ակումբի «Tecktonik Killer» երեկույթներին հավաքվում էին երիտասարդներ, ովքեր ցանկանում էին տարբերվել մնացածներից թե’ ոճով և թե’ պարային շարժումներով: Այստեղից էլ առաջացել է պարը: Տեկտոնիկ բառը ծագել է հունարեն Tektonikos` տեկտոնիկական բառից: Իր մեջ պարունակում է Jumpstyle-ի, Hip-hop-ի, Techno-ի տարեր: Ավելի մասսայական է դարձել 2006-2007 թվականներին, երբ համացանցում հայտնվել են պարի ուսուցողական հոլովակները: 15-ամյա Էդգար Մինասյանն էլ, Youtube-ում դիտելով այդ հոլովակները, ինքնուրույն սովորել է պարել: 2010 թվականից է պարում` հիշում է Էդգարը:
«Ինձ տեկտոնիկի մասին ընկերներս են տեղեկացրել»,- ասում է նա: Սկզբում չի հավանել, քանի-որ պարել չի սիրել: Ժամանակի ընթացքում ուսումնասիրել է ու սկսել սովորել: Պատահել է այնպես, որ ամբողջ օրը տրամադրել է դրան: Մրցույթների չի մասնակցել. հրավեր չի ստացել: Ստանալու դեպքում էլ` կմերժեր, քանի-որ ինքն իր համար է պարում: Ակումբներ այդքան շատ չի հաճախում: Պարում է ծնունդների և ընկերական հավաքույթների ժամանակ: Ինչպես ինքն է ասում` տեկտոնիկ պարելիս հաճույք է ստանում: Էդգարը բացի սրանից, զբաղվում է նաև սպորտով: Սինթեզատոր ու դաշնամուր նվագելն էլ նորից Youtube-ով է սովորել:
Արամ Արարատյան