Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրիի ոստիկանության բաժնի աշխատակիցները բացահայտել են Մարի Դավթյանի սպանությունը։
Պարզվել է, որ Մարի Դավթյանին Գյումրիի նախկին պոլիտեխնիկական չգործող շենքի նկուղային հարկում դաժանաբար ծեծի է ենթարկել, այնուհետև կպչուն ժապավենով կապել, այնուհետև այրել է Գյումրու քաղաքի բնակիչ 51-ամյա Գևորգ Թադևոսյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գյումրու ոստիկանները պոլիտեխնիկի չգործող շենքում հայտնաբերել էին կնոջ կիսայրված դիակ։
Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր–ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշով։
Կարդացեք նաև
Գ. Թադևոսյանը, որը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, քննիչի որոշմամբ ձերբակալվել է։