Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Deep Purple-ը նոր ալբոմ է ձայնագրում

Հունվար 21,2012 15:13

Բրիտանական հանրահայտ Deep Purple ռոք խումբն իր կայքում հայտարարել է, որ նոր ալբոմ է ձայնագրում: Ձայնագրությունը, որի մասին ոչ մի մանրամասն չի հայտնվում, կդառնա խմբի ստուդիական ձայնասկավառակների ցանկում 19-րդը: Deep Purple 2005 թվականից այս կողմ նոր ալբոմ չի հրատարակել: Այդ ժամանակ հրատարակվել էր Rapture of the Deep ալբոմը:

Նոր նյութի ձայնագրությունը կձգվի մինչեւ այս տարվա ամառը: Մինչեւ ալբոմի վրա աշխատանքները չավարտվեն` խումբը ոչ մի համերգ չի տա: Խմբի վոկալիստ Յան Գիլլանը հայտարարել է, որ հասկանում է Deep Purple-ի երկրպագուների հիասթափությունը, սակայն խոստացավ, որ աշնանը իրենց կոլեկտիվը կսկսի մի նոր շրջագահությունը, որը հաջորդ տարի կվերաճի միջազգային շրջագայության` նվիրված նոր ալբոմին:

Հիշեցնենք, որ Deep Purple-ը ստեղծվել է 1968-ին: Այժմ խմբի կազմում բացի Գիլանից, մտնում են նաեւ կիթառիստ Սթիվ Մորսը, ստեղնային գործիքահար Դոն Էյրին, բաս կիթառահար Ռոջեր Գլովերը եւ հարվածային գործիքներ նվագող Յան Փեյսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել