Այսօր՝ հունվարի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14.00-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում Լեռնահովիտ գյուղի բնակիչ Մամիկոն Անտոնյանը, վարելով «Օպել վեկտրա» մակնիշի 25 ՍՏ 524 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Տաշիր քաղաքի բնակիչ, 9-ամյա Լիկա Օհանջանյանին։ Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Տաշիրի քաղաքային հիվանդանոց։
Վրաերթի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատար Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ։ Քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը։ Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։