Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանը հոգնել է բարձր պաշտոններից

Հունվար 21,2012 14:21

Այսօր Aravot.am-ը Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանից հետաքրքրվեց, թե «Շիրակ» բարեգործական  հիմնադրամը ղեկավարելուց զատ, ինչո՞վ է զբաղված տիկինը: «Այս աշխատանքով, ուրիշ ոչ մի բանով, ոնց որ ասած  հոգնել եմ բարձր պաշտոններից, իմ համար զբաղվում եմ շինարարական աշխատանքով և զգում եմ ինձ շատ նորմալ, և ավելի լավ»,-հաղորդեց նա` զարմանալով, որ գյումրեցիները դեռ իր մասին խոսում են. կադաստրի համակարգում տեղավորում ու հանում:

Հիշեցնենք, որ լուրեր էին պտտվում, թե տիկին Նանյանին նշանակելու են կադաստրի Գյումրու գրասենյակի պետ, սակայն երեկ այլ պաշտոնյա նշանակեցին կադաստրի համակարգից: «Դե ժողովուրդը միշտ էլ խոսում է, ես բավականին աշխատել եմ, ճիշտն ասած մտադրություն չունեմ նորից աշխատելու»,- կրկնեց Լ. Նանյանը:

Մեր այն դիտարկմանը` նորմալ պաշտոն չեն առաջարկու՞մ, չէ՞  որ տիկնոջը մարզպետի աթոռից պաշտոնանկ անելուց հետո փոխվարչապետ Արմեն Գևորգյանը խոստացել էր նրա ուժերը նորից օգտագործել, Լիդա Նանյանն ասաց. «Իհարկե ինձ առաջարկվել է, բայց ես չեմ ցանկացել, ինձ առաջարկել են իմ հին համակարգում` հարկայինում, բայց ես չուզեցի, ես պետք է հանգստանամ, ավելի լավ է զբաղվեմ էսպիսի բարեգործական աշխատանքներով, ժողովրդի համար աշխատեմ»,- եզրափակեց Շիրակի նախկին մարզպետը, որ իր ամբողջ կյանքում ղեկավարել է հարկային տեսչությունը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031