Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սեքսադուլի» պատճառը «խժռականությունն» է

Հունվար 21,2012 13:49

Այս կարծիքին է սեքսապաթոլոգը

Հետամանորյա շրջանը մարդկանց մոտ արտահայտվում է դեպրեսիվ ձեւով: Մեծամասնությունը դժվար է համակերպվում այն մտքին, որ նոր տարվա համար ծախսած գումարից ոչինչ չի մնացել, քեֆերն ու ուրախությունները վերջացել են, եւ որ ժամանակն է հարմարվել սովորական առօրյային: Տոնական օրերն, իհարկե, լավն են, բայց դրանք մարդկանց առողջության վրա թողնում են նաեւ բացասական ազդեցություն. օրերով անդադար ուտել-խմելը մեծ վնասներ է հասցնում նույնիսկ ամենաառողջ օրգանիզմին. այս մասին վկայում են դիետոլոգներն ու այդ «ծանր» օրերից հետո խորհուրդ տալիս սնվել ապուրներով ու բանջարեղենային թեթեւ ուտեստներով:

Իսկ թե ինչ հարված է հասցնում ամանորը մարդկանց սեռական առողջությանը՝ «Առավոտը» պարզեց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանից:

Ամանորը, խժռականությունը եւ սեքսը. ահա այսպես որակեց բժիշկը, որի ձեւակերպմամբ՝ «նոր տարին եւ նրան նախորդող ու հաջորդող ժամանակաշրջանը բոլորի համար շատ լարված են: Կյանքի սովորական ռիթմի խանգարումները եւ շատակերությունը խախտում են հորմոնային հավասարակշռությունը, ինչի հետեւանքով էլ ամանորյա տոներին մարդկանց վարքագիծը փոխվում է. այդ ժամանակաշրջանում մարդու վարքագիծը պայմանավորված է հորմոններով: Նա ունենում է ոչ ռացիոնալ մտքեր եւ կատարում է ոչ ռացիոնալ արարքներ: Իսկ այդ ամենի մեղավորը կորտիզոլի, սերոտոնինի եւ դոֆամինի խառնուրդն է»:

Ըստ Վ. Շահրամանյանի՝ տոնական մթնոլորտի հետեւանքով առաջանում է ուրախության հորմոնի՝ սերոտոնինի ավելցուկ: Իսկ այդ հորմոնի կուտակումը սթրեսային վիճակ է ստեղծում, հետեւաբար նաեւ՝ կորտիզոլի գերխտություն. «Այդ պատճառով էլ մարդը փորձում է բավարարություն ստանալ, ասենք, սննդից, ինչը դոֆամինի քանակի բարձրացման հաշվին է լինում, միայն թե դա ժամանակավոր երեւույթ է: Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ սնունդ է պահանջվում, որպեսզի դոֆամինը նախկին ներգործությունն ունենա: Սրանք էլ պատճառ են դառնում շատակերության, հաճախ նաեւ՝ «խժռակերության», ինսուլինի ու շաքարի ցուցանիշների թռիչքաձեւ բարձրացման»: Բժշկի ձեւակերպմամբ՝ մարդկանց մոտ առաջացած սթրեսային վիճակն էլ իր հերթին է հանգեցնում արյան ճնշման բարձրացման, իմունիտետի անկման:

Մեր դիտարկմանն էլ՝ նոր տարվա օրերին քանի որ մարդիկ զբաղված են լինում անդադար ուտել-խմելով, սեքսը հետին պլան է մղվում, շատերի մոտ սեքսի հավես ու ժամանակ չի լինում, Վ. Շահրամանյանը հավելեց. «Վերոնշյալի հետեւանքով զգալիորեն նվազում է սեռական ցանկության գլխավոր հորմոնի՝ տեստոստերոնի մակարդակը, իսկ տեստոստերոնը, ինչպես գիտենք, սեռական հորմոնների գլխավոր «դիրիժորն» է… Հենց դրանով էլ բացատրվում է հետամանորյա ժամանակավոր «սեքսադուլը», որի ժամանակ գերլարվածության, շատակերության եւ գերհոգնածության հետեւանքով սեքսը շատերի համար ինքնըստինքյան հետին պլան է մղվում»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031