Լրահոս
Օրվա լրահոսը

Գիզիրյանի փոխարեն մարզպետություն արեց Լիդա Նանյանը

Հունվար 21,2012 13:52

Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանի հայրենի գյուղում` Արփենիում, ոսկու հանքարդյունաբերության նախկին մագնատ Վալերի Ռուդակովի անձնական միջոցներով վերանորոգվեց ու այսօր պաշտոնապես բացվեց գյուղի մշակույթի տունը: Մասնակիցների զարմանքը մեծ եղավ, երբ տեսան, որ  ժապավենը կտրելու էր եկել ոչ թե Շիրակի ներկայիս մարզպետ Աշոտ Գիզիրյանը, այլև նախկին մարզպետը`Լիդա Նանյանը:

Պարզվում է` տիկին Նանյանը Ռուդակովի կամ որ ավելի ճիշտ է «Շիրակ» բարեգործական  հիմնադրամի ղեկավարն է, որն աննկարագրելի մեծ գործեր է կատարում Հայաստանում: Երկրաշարժից հետո Վալերի Ռուդակովը Աշոցքի  տարաշածաշրջանի մի քանի գյուղեր է վերանորոգել`Գոգհովիտը, Արփենին ու Թորոսգյուղը, տներ, այգիներ ու մշակույթի օջախներ է կառուցել, երաժշտական գործիքներ գնել: Թեև հիմա համեստ թոշակառու է, սակայն շարունակում է օգնել Հայաստանին:

Ի դեպ, նրա մայրը հայ է, հայրը, իր խոսքերով ասած` «մաքուր ռուս»: Բարերարին ներկայացնելիս` տիկին Նանյանն այնքան ոգևորվեց, որ մշակույթի տունը խնջույքի, հասանիքի, կնունքի ու ծնունդի օբյեկտ անվանեց: Ի դեպ, այս կառույցը 30 մլն դրամ է նստել Ռուդակովի ընտանիքի վրա: Լիդա Նանյանի ասելով, ռուս միլիարդատերը տարեկան այդքան գումար հատկացնում է Հայաստանին: Նշենք, որ ամենատպավորիչը հրաժեշտի պահն էր. ռուս բարերարը տուփով փողեր բաժանեց գյուղի երեխաներին, որոնցից յուրաքանչյուրին բաժին հասավ` 100 դոլարանոց`այսպիսով  անասելի ուրախություն պատճառելով ծնողներին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031