Լրահոս
Օրվա լրահոսը

«SOS Ստեփանավան, Զորագետը սատկացնում են»

Հունվար 21,2012 13:30

Սա «Կանաչների միություն» հ/կ նախագահ Արմենակ Դովլաթյանի կոչն է, որին արձագանքել են Ստեփանավանի «Էկո Լոռի» եւ «Օրհուս» հասարակական կազմակերպությունները: Ստեփանավանում Ձորագետի հետազոտության արդյունքում հաստատվել է, որ հայտարարությունը համապատասխանում է իրականությանը՝ Ձորագետը սակավաջուր է, որը խիստ աղտոտված է, ձկնորսներն էլ բողոքում են, թե այլեւս ձուկ չկա գետում: Բնապահպանները ահազանգում են՝ պատճառը Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքն է, որի թափոնները աղտոտում են Ձորագետը:

Ստեփանավանի բնապահպանական կազմակերպությունների համար Արմանիսի հանքավայրը փակ տարածք է: «Էկո Լոռի» հ/կ ղեկավար Մանյա Մելիքջանյանին հաջողվել է հեռախոսային խոսակցություն ունենալ Արմանիսի ոսկու բազմամետաղային հանքավայրի ադմինիստրացիայի ներկայացուցիչ տիկին Նաիրայի հետ, որը պարզաբանել է. «Արտադրական օգտագործված ջուրը գիշեր-ցերեկ ստուգվում է լաբորատորիայում, ապա բաց թողնվում գետ»: Մանյա Մելիքջանյանը նկատում է, որ կարծիքները հակասում են՝ «Սագամար» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վ. Պապյանը «Ստեփանավան» թերթի հարցազրույցում հայտնել է. «Մենք ընտրել ենք պոչերի ֆիլտրացիայի եւ հանքավայր վերադարձնելու եղանակը»:

Ստեփանավանի բնապահպանական կազմակերպություններին 2 տարվա ընթացքում չի հաջողվել մտնել հանքավայր եւ պարզել՝ ինչ տարբերակով են աշխատում: Նրանք աջակցություն են խնդրում բոլոր բնապահպանական կազմակերպություններից:

ՆԵԼԼԻ ԴԱՎԹՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031