Երեկ արդարադատության փոխնախարար է նշանակվել Ռուբեն Մելիքյանը:
30-ամյա Մելիքյանը գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա): 2008թ. վեցամսյա ուսում է ստացել Իրավունքի եւ դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցում (Թավիտյան հիմնադրամի ծրագիր): 2003թ. դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում:
2010թ. ստացել է դոցենտի գիտական կոչում: 2007-2012թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ նախ, որպես դատավորի խորհրդական, ապա՝ որպես դատարանի նախագահի խորհրդական:
Սեփ. լր.
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ