Լրահոս
Օրվա լրահոսը

70-ամյա Մանդելին 5 տարի տվին

Հունվար 21,2012 13:11

Առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակվել էին

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ Ա. Հակոբյանը  եւ Վ. Վարդանյանը 2007թ. մայիսից մինչեւ 2008թ. հունվար, «Շենգավիթ-Ա»  ՍՊ ընկերության հիմնադիրներից մեկի՝ ընկերության բաժնեմասի 50, 4 տոկոսի մասնակից եւ տնօրեն Ի. Մանդելի միջոցով հափշտակել են «Շենգավիթ-Ա»  ՍՊ ընկերության մյուս հիմնադիր մասնակիցներին պատկանող առանձնապես խոշոր չափերի գումարները  եւ դրանք օրինականացրել:

Ի. Մանդելը բաժնետերերին առաջարկել է «Շենգավիթ-Ա»  ՍՊ ընկերությանը պատկանող Երեւանի Բագրատունյաց 14 հասցեում գտնվող դեղատան տարածքի մի մասը՝ 343, 25 քմ մակերեսով, «Էյչ Էս Բի Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության վարձակալությանը հանձնել՝ ներկայացնելով, թե բանկին տրվելիք տարածքի վարձակալության ամսական գումարը կազմելու է 700 000 դրամ, ինչին բաժնետերերը համաձայնել են, սակայն իրականում  տարածքի համար տրվելիք ամսական վարձը կազմել է 2 450 000 դրամ: Բացի այդ, Ա. Հակոբյանը Ի. Մանդելի եւ Վ. Վարդանյանի հետ ՍՊ ընկերության բաժնետերերին համոզել են, որ «Էյչ Էս Բի Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերությունից վարկ վերցնել՝ ներկայացնելով, որ վերցվող վարկի չափն իբր կազմելու է 16 000 000 դրամ՝ 23 ամսում այն մարելու պայմանով:

Դատարանում պարզվեց, որ իբր ընդհանուր ժողով անցկացնելով, նրանք որոշել են սեփականության իրավունքով իրենց պատկանող վերոհիշյալ հասցեում գտնվող 508,1 քմ տարածքը «Էյչ Էս Բի Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերությունում գրավադրելով՝ ստանալ 193 407 000 ՀՀ դրամ վարկ՝ 10 տարի մարման ժամկետով, 9 տոկոս տոկոսադրույքով եւ ամսական 2 449 998 դրամ վճարումներ կատարելու պայմանով:

Հանցագործությունը քողարկելու նպատակով  «Շենգավիթ-Ա»  եւ «Եվրոֆինանս»  ՍՊ ընկերությունների միջեւ կազմված փոխառությամբ գումարներ տրամադրելու մասին անհիմն պայմանագրով ստացված վարկի գումարներից  176 000 000 ՀՀ դրամը փոխանցել են Վ. Վարդանյանի տնօրինած «Եվրոֆինանս»  ՍՊ ընկերության հաշվեհամարին, իսկ մնացած՝ 16 020 700 ՀՀ դրամը՝ «Շենգավիթ-Ա» ՍՊ ընկերության՝ «Արարատբանկ» ԲԲ ընկերությունում գործող հաշվեհամարին:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Ա. Հակոբյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախություն) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (Փաստաթղթեր կեղծելը) եւ նրա նկատմամբ պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 11 տարի ժամկետով:

70-ամյա Ի. Մանդելը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախություն),  325-րդ հոդվածի 2-րդ մասով (Փաստաթղթեր կեղծելը) եւ դատապարտվել ազատազրկման 3 տարի 9 ամիս ժամկետով: Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝  Ի. Մանդելի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան 5 տարի ժամկետով:

Իսկ Վ. Վարդանյանը դեռեւս նախաքննության փուլից՝ 2008թ. հունիսի 2-ից, գտնվում է հետախուզման մեջ:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031