«Ոչինչ բացառել չի կարելի, բայց ես քիչ հավանական եմ համարում: Տառապանքս փորձ ունի»,- այսպես արձագանքեց ՀԺԿ-ական Գրիգոր Հարությունյանն «Առավոտի» հարցին՝ հնարավո՞ր է «Ժառանգություն»-ՀՅԴ-ՀԱԿ նախընտրական դաշինք ստեղծվի, քանի որ երեք ուժերն էլ այսօր համախմբվել են 100 տոկոսանոց համամասնական ընտրություններ անցկացնելու գաղափարի շուրջ: Գ. Հարությունյանը նաեւ հավելեց. «Հաշվի առնելով դաշնակցական գործիչների՝ ժամանակին ՀԱԿ-ի հասցեին արած հայտարարությունները՝ դա իրատեսական չեմ համարում»:
«Առավոտ» օրաթերթ