Վեյկ-ան-Զեեում ընթացող շախմատային փառատոնի վեցերորդ տուրը երեկ դեռ չէր ավարտվել, բայց կազմակերպիչներն ու մասնագետները Լեւոն Արոնյանի հաղթանակը ադրբեջանցի Վուղար Հաշիմովի նկատմամբ (այն 48-րդ քայլում ավարտվել էր առաջինը) արդեն ճանաչեցին ամենագեղեցիկը, իսկ պարտիան՝ լավագույնը: Այսօր կայանալիք յոթերորդ տուրից առաջ, որում հայ գրոսմայստերը հանդիպելու է ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ, կազմակերպիչները Լեւոնին 500 եվրո դրամական մրցանակ կհանձնեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ