Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ սենատը դադարեցրել է SOPA օրինագծի քննարկումը

Հունվար 21,2012 10:57

Օնլայն ծովահենության դեմ պայքարի Stop Online Piracy Act (SOPA) և Protect IP Act (PIPA) օրինագծերի քննարկումը հետաձգված է: Այսպիսի որոշում է կայացրել սենատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Հարի Ռիդը և Լամար Սմիթը, որ փաստաթղթերից մի քանիսի հեղինակն է: PcNews.am-ի մատուցմամբ, հաղորդում է Reuters-ը:

SOPA-ի քննարկումը սկսվել է դեռ անցած տարի: Մի քանի օր առաջ օրինագծի ընդունման դեմ ելույթ են ունեցել Ֆեյսբուքի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, LiveJournal-ի, Twitter-ի, Mozilla-ի, eBay-ի և այլ ընկերությունների ներկայացուցիչները: Հենց այս բողոքներն էլ ստիպել են օրինագծի հեղինակներին անհանգստանալ:

Սմիթի խոսքով՝ անհրաժեշտ է այլ կերպ մոտենալ ծովահենության և հեղինակային իրավունքի պաշտպանման խնդրին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031