Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացարձակ» Արսենյանինը չէ

Հունվար 21,2012 11:00

Ճանապարհատրանսպորտային խախտումներն արձանագրող տեսախցիկների եւ արագաչափերի շահավետ բիզնեսը` «Security dream» ընկերությունը, ըստ լուրերի, պատկանում է ԱԺ պատգամավոր, «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանին: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կողմից հաղթող ճանաչված այս ընկերության սեփականատիրոջ գրպանն է գնալու իրենց կողմից արձանագրված ավտոճանապարհային խախտումների տուգանքների 70 տոկոսը: «Դա ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Այդ ընկերությունը բացարձակ իմը չէ»,-երեկ մեր թղթակցի հետ զրույցում հերքել է Արսենյանը եւ նշել, որ ինքը նմանատիպ «Սաժեմ» ընկերությանը ցանկացել է միջնորդել եւ ներկայացնել այդ մրցույթին, բայց հետո հետ են կանգնել, որովհետեւ «ընկերությունը միայն արագաչափեր ուներ»:

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031