Երեկ կրկին համառ լուրեր տարածվեցին, թե Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը` Լոնդիկը, հրաժարական է տվել: Երբ զանգեցինք Բարսեղյանին, նա խիստ անտրամադիր էր, ասաց` հիվանդ է, իսկ երբ ասացինք, որ կրկին լուր է տարածվել, որ իրեն պաշտոնանկ են անում, նա պատասխանեց.«Ես նման բան չեմ լսել եւ խնդրում եմ, որ այդպիսի հարցեր չտաք: Ինչի՞ պիտի հրաժարական տամ, բացառվում է, որ տամ»: Էդիկ Բարսեղյանն ասաց նաեւ, որ նեղանում է նման հարցեր տվողներից:
«Հայկական ժամանակ»