Այսօր գրկախառնության համաշխարհային օրն է: Ըստ ամերիկացիների` տոնն առաջին անգամ նշվել է 1986 թվականի հունվարի 21-ին ու հենց իրենց մոտ, ապա տարածվել աշխարհով մեկ:
Գրկախառնության տոնի «հիմքը» սակայն դրվել է 20-րդ դարի 70-ականներին` արեւմտաեվրոպական երկրների ուսանողության նախաձեռնությամբ:
Ըստ տոնի կանոնների` այսօր կարելի է գրկախառնվել նաեւ անծանոթների հետ: Աշխարհի տարբեր երկրներում այսօր կազմակերպվում են գրկախառնությունների ակցիաներ, ֆլեշմոբեր, զվարճալի միջոցառումներ :
Եվ քանի որ գրկախառնությունները հաճելի հույզեր են պարգեւում մարդուն, բարձր տրամադրությունը նպաստում է երկարակեցությանը, խորհուրդ է տրվում գրկախառնվել օրական գոնե երեք անգամ: