Այս խորագիրը ծնվեց բազմաթիվ ընթերցողների նամակները, մեր կայքում ու թերթում տպագրված տարբեր նյութերի՝ ընթերցողների արձագանքները ուսումնասիրելու արդյունքում: Մենք հասկացանք, որ ընթերցողների մեծ մասն անմիջական շփումների, մասնագիտական խորհուրդների եւ պարզ զրույցների կարիք ունի, ինչի հնարավորությունը կտրվի մեր նոր խորագրի շնորհիվ:
Անկյունը վարում է հայտնի մասնագետներից մեկը, որի խնդրանքով, անունն առայժմ չենք հրապարակելու:
Նամակներն ընթերցողները կարող են ուղարկել news@ aravot.am հասցեով՝ «Մտերմիկ զրույցներ»-ին: