Լրահոս
Օրվա լրահոսը

Երգչուհի Սյուզի Մելիքյանը «քյարթո՞ւ» է

Հունվար 20,2012 22:38

Երգչուհի Սյուզի Մելիքյանն այսօր հայտնվել է Anti-Qyart Movement of Armenia Facebook-յան խմբում:

Anti-Qyart Movement of Armenia –ն  QYARTASHOWBIZ!  «տիտղոս» է  շնորհել երգչուհուն  ու նրա 16 լուսանկարները  հրապարակել խմբում, որոնք էլ տհաճ մեկնաբանությունների առիթ են հանդիսացել  Facebook-ցիների շրջանում:

Նշեմ, որ խումբն իրեն թույլ է տալիս  տարածել բոլոր այն մարդկանց լուսանկարները, որոնց համարում է «քյարթու»:

Հավելենք, որ լուսանկարները, որոնք հայտնվում են այս խմբում՝ տարբեր սոցիալական ցանցերից վերցվում են առանց դրանց տերերի թույլտվության:

Առանց խտրականության ու տարիքային սահմանափակման՝ խմբում ծաղրուծանակի են ենթարկվում բոլորը: Մեկնաբանությունները, որոնք արվում են տեղադրվող լուսանկարներին` մեղմ ասած, վարկաբեկում են մարդկանց:

Հավելենք, որ խումբ «քյարթու» է դարձրել նաեւ ռաբիզ երգիչներ Սպիտակցի Հայկոյին,  Թաթուլ Ավոյանին, Վլեին, Արտաշ Ասատրյանին, երգչուհի Օլգա Այվազյանին, Նանային:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031