Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱՀԿ-ն հաստատում է՝ փաստաբանի գույքի վրա արգելանք է դրվել

Հունվար 20,2012 22:12

Ի հավելումն հունվարի 19-ի Aravot.am-ում «ՀԱԿ-ում քաղբանտարկյալների փաստաբաններին չե՞ն վճարել» հրապարակման՝ այսօր ԴԱՀԿ լրատվական ծառայությունից մեզ է փոխանցվել պաշտոնական հետեւյալ պարզաբանումը.

«ՀՀ վարչական դատարանի կողմից 25.07.2011թ. տրված թիվ ՎԴ/3731/05/11 կատարողական թերթի համաձայն հայցագնի՝ 630.743 դրամի չափով պետք է արգելանք դնել պատասխանող Ա/Ձ Վարդուհի Էլբակյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա։

Վերոգրյալի հիման վրա ԴԱՀԿ ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ:

Կատարված հարցումների և ձեռնարկված միջոցների արդյունքում արգելանք է դրվել Վարդուհի Էլբակյան Ա/Ձ-ի անվամբ հաշվառված Տոյոտա RAV4-2,4 6AS մակնիշի 60 ՍՈ 303 պ/հ ավտոմեքենայի վրա, այլ գույք կամ դրամական միջոցների չեն հայտնաբերվել»:

ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղար Ռիմա Եգանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031