Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի Սենատը հետաձգել է «PIPA» օրինագծով քվեարկությունը

Հունվար 20,2012 21:29

ԱՄՆ-ի Սենատի մեծամասնության առաջնորդ Հերի Ռիդը որոշում է ընդունել հետաձգել «Մտավոր սեփականության պաշտպանության մասին» օրենքի («PIPA») նախագծով նախնական քվեարկությունը:

Այս որոշումն ընդունվել է առցանց տարբեր ծառայությունների և շարքային օգտվողների կողմից արտահայտված բողոքի ազդեցության տակ:

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանը հիշեցնում է, որ «Վիքիփեդիա» առցանց հանրագիտարանը չորեքշաբթի օրը ամբողջ օրով դադարեցրել էր անգլիալեզու իր կայքի գործունեությունը, իսկ «Google»-ը փոխարինել էր իր գունեղ և ինտերակտիվ ապրանքանիշը գրաքննության նշանով՝ սև ուղղանկյունով:

Բողոքի ակցիաներ են անցկացրել նաև համացանցային այլ կայքեր:

Արդյունքում «PIPA»-ն նախկինում սատարող մի շարք սենատորներ փոխել են իրենց կարծիքը և այժմ հադես են գալիս օրինագծի ընդունման դեմ:

Ռիդը սակայն համոզմունք է հայտնել, որ օրենսդիրներին կհաջողվի փոխհամաձայնության գալ և մշակել միջոցներ, որոնք կպաշտպանեն մտավոր սեփականությունը` միաժամանակ չսահմանափակելով համացանցում տեղեկությունների փոխանակման ազատությունը:

ԱՄՆ-ի Սպիտակ տունն անցյալ շաբաթ խոստովանել էր, որ օտարերկրյա կայքերի կողմից իրականացվող համացանցային հենությունը լուրջ խնդիր է, որին հակազդելու համար անհրաժեշտ է նախապատրաստել համապատասխան օրենսդրություն:

Սպիտակ տունն իր հայտարարությունում նշել է սակայն, թե չի սատարի այն օրինագիծը, որը կսահմանափակի խոսքի ազատությունը, կավելացնի համակարգչային անվտանգությանը սպառնացող գործոնները և կխոչընդոտի դինամիկ և նորարարական ինտերնետի զարգացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031