Ինչպես տեղեկացրել ենք, այսօր առավոտյան Գյումրու պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին, կիսափլուզված շենքի առաջին հարկում պահակը հայտնաբերել էր վառած կնոջ դիակ:
Կինը 70 տոկոսով այրված ու գազանների կողմից հոշոտված էր եղել, հետևաբար և հնարավոր չէր եղել պարզել նրա ինքնությունը:
Անմիջապես հարուցվել էր քրեական գործ` քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով, այն է սպանություն ու նշանակվել էր մի քանի փորձաքննություններ, նախևառաջ դատաբժշկական:
Կարդացեք նաև
Քիչ առաջ, Շիրակի մարզի քննչական բաժնից տեղեկացանք, որ նախնական վարկածով այրվածը 21-ամյա Մարի Դավթյանն է, ով անչափահաս երկու երեխաներ ունի`մեկ ու երկու տարեկան: Տեղեկացանք նաև, որ երիտասարդը կինը ամուսին չունի:
Թեմային կանդրադառնանք նոր մանրամասներ պարզելուն պես:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հ. Գ. Լուսանկարներում Գյումրու պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքն է:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի