Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը 4-րդ անգամ երկարաձգեց Հովհաննես Թամամյանի կալանքը

Հունվար 20,2012 21:01

Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ ավարտվեց դռնփակ դատական նիստը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ նշված դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ տեղի ունեցավ դռնփակ դատական նիստ եւ քննարկվում էր ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու հարցը:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Մ. Պապոյանը բավարարեց քննիչի միջնորդությունը և ևս 2 ամսով երկարացվեց Հովհաննես Թամամյանի խափանման միջոց կալանքը:

Դռնփակ դատական նիստը տեղի ունեցավ առանց Հովհաննես Թամամյանի մասնակցության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031