Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանին կադաստրում էլ գործ չտվեցին

Հունվար 20,2012 20:33

Ֆելիքս Բաշոյանը ասում է, որ Լիդա Նանյանի թեկնածությունը չի էլ քննարկվել

Տևական ժամանակ է` Գյումրիում լուրեր էին շրջանառվում, որ կադաստրի  Գյումրու նորաբաց գրասենյակի պետ նշանակելու են Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանին: Այս խոսակցություններն  ինչ-որ տեղ պայմանավորված էին նրանով, որ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մարզպետ տիկնոջը թոշակի ճանապարհելիս` խոստացել էր, որ անգործ չեն թողնի նրան, ուժերը կօգտագործեն ինչ-որ համակարգում:

Այսօր կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ֆելիքս Բաշոյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ մի քանի ժամ առաջ  Գյումրու գրասենյակի  պետի պաշտոնը հանձնվել է  համակարգի երկարամյա աշխատողներից մեկին` Սոս Մինասյանին: «Դրանք միայն լուրեր են, ավելի շուտ կասեի ասեկոսեներ են, որովհետև լուրը ինչ-որ իմաստ ունի, իսկ ասեկոսը իմաստազուրկ է ընդհանրապես: Շիրակի նախկին մարզպետի թեկնածությունը ընդհանրապես չի քննարկվել կոմիտեում, դա բացառվում է, հնարավոր չէ.այսօր նշանակում արդեն եղել է, մենք պաշտոնյա ենք ընտրել համակարգից»,-ասաց պարոն Բաշոյանը:

Կադաստրում կատարված նոր փոփոխությունների, ինչպես նաև  վերջերս առաջացած հերթագոյացումների մասին  Ֆելիքս Բաշոյանի պարզաբանումները ընթերցեք «Առավոտ»-ի առաջիկա համարներում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031