Լրահոս
Օրվա լրահոսը

Հակահետախույզին՝ 7 տարի

Հունվար 20,2012 19:45

Այսօր աշխատանքային օրվա ավարտին՝ ժամը 17.55-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալ Արմեն Տեր-Մինասյանի դատավճիռը: Նա դատապարտվեց 7 տարվա ազատազրկման՝ կաշառք վերցնելու դիմաց ոչ իրավաչափ գործողություններ կատարելու համար:

Մինչ դատավճռի հրապարակումը, Արմեն Տեր-Մինասյանը հանդես եկավ վերջին խոսքով եւ ասաց, որ չի արել այն, ինչ վերագրվել է իրեն: Նա հորդորեց դատարանին՝ պաշտպանի ճառում «կարմիրով նշվածները չանտեսել»: ԱԱԾ աշխատակցի պաշտպանն էր ՀՀ փաստաբանական պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, իսկ մեղադրանքը պաշտպանում էր ՀՀ գլխավոր դատախազությունից Կորյուն Փիլոյանը:

Մինչ դատավճռի հրապարակումը, դիմեցինք դատական այս գործընթացին հետեւող փաստաբաններից մեկին՝ Լուսինե Սահակյանին, թե ինչպիսի կանխատեսումներ ունի: Նրա կանխատեսումը հետեւյալն էր. «Եթե Հայաստանի Հանրապետությունում ենք՝ դատապարտվելու է»:

Ի դեպ, նկատենք, որ այս նույն դատարանի կողմից 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել նաեւ ազգային անվտանգության ծառայության մեկ այլ  աշխատակից՝ քննիչ Վլադիմիր Կոթոլյանը, դարձյալ 7 տարվա ազատազրկման, դարձյալ կաշառքի գործով: Ուշադրության արժանի է այն, որ երկուսի դեպքում էլ իրեղեն ապացույցների մեջ չկա նշված կաշառքը:

Դատավճռի հրապարակման պահին ներկա չէին ոչ մեղադրողը, ոչ ամբաստանյալի պաշտպանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031