Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղծառայությունը Հայաստանում տասը տարեկան է

Հունվար 20,2012 19:26

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման 10-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Շնորհավորելով քաղծառայողներին հոբելյանի կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս տարիների ընթացքում կատարվել են մեծածավալ աշխատանքներ: «Պետությունը հենց քաղաքացիական ծառայողների միջոցով է շփվում քաղաքացիների հետ, մատուցում ծառայություններ, ուստի նրա բարձր վարկանիշը ցանկացած պետության համար ունի էական նշանակություն: Դա նշանակում է, որ մենք պարտավոր ենք քաղծառայողների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի նրանք ի վիճակի լինեն այդ ծառայությունը մատուցել բարձր մակարդակով: Այս ընթացքում մենք ստեղծել ենք այն հենքը, որի վրա ապագայում պետք է կառուցվի եվրոպական բարձրակարգ չափանիշներին համապատասխանող քաղծառության ինստիտուտ»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ պետք է ստեղծել այնպիսի դաշտ, որպեսզի առաջին հերթին բարձրորակ կադրերը ներգրավվեն քաղծառայության մեջ: Տիգրան Սարգսյանը կարևորել է նաև վերապատրաստման ինստիտուտների հիմնումը՝ քաղծառայողների գիտելիքների բարձրացման տեսակետից, ինչպես նաև քաղծառայողի պաշտպանվածության բարձրացումը, որպեսզի անկախ քաղաքական դրսևորումներից՝ քաղծառայողը վստահ լինի, որ շարունակելու է կատարել իր աշխատանքային պարտականությունները:

Անդրադառնալով քաղծառայողների սոցիալական պաշտպանվածության խնդրին՝ կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ այս տարի մեր երկրում առաջին անգամ ներդրվել է սոցիալական ապահովության փաթեթ: Այն իր մեջ ներառում է ինչպես առողջության ապահովագրություն, այնպես էլ քաղծառայողի ընտանիքի անդամների ուսման վարձերի վճարում, հիփոթեքային վսրկերից օգտվելու և հանգիստը ՀՀ-ում ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացնելու հնարավորություն: 

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031