Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բոստանջյանը նվեր տված հովազի մասին

Հունվար 20,2012 18:55

 «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից ՀՀ նախագահին նվիրած հովազի  շղթան ամենեւին էլ ադամանդից չէ», –այս  մասին  Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքերով. «Նվերի գների վերաբերյալ, թե մեկ էլ ադամանդակո՞ւռ է, թե՞՝ այլակուռ՝ ոչ մեկը էդ մասին փորձագիտական եզրակացություն չի տվել: Ո՞վ  ա տենց բան շոշափել, ես եմ ընդեղ եղել, ո՞վ ա էդ փորձագետը, որ սովորական աչքով ադամանդ  ա տեսել»:

Նա վստահեցրեց, որ անձամբ է նվիրատվությանը մասնակցել ու կուսակցության ղեկավարն արդեն երկրորդ նախագաhին է հանձնում «սիմվոլիկ» նվերը:

Մեր հարցին, թե  պարոն Ծառուկյանը նախագահին հասարակ նվեր կտա՞ր, պարոն Բոստանջյանը պատասխանեց. «Երբեւիցե մեր հանրապետության նախագահները չեն եղել այնպիսին, որ նման վիճակներում նվերները համարեին հասարակ կամ հատուկ: Ծառուկյանը էն մարդը չէր, որպեսզի նման տիպերին, որոնք պատրաստ են միայն հիմար-հիմար խոսելու… նա 700 մարդկանց ներկայությամբ էդպիսի մի բան չէր անի, որը բերեր էսպիսի խոսակցությունների»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031