Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ մամուլի քարտուղարը մեկնաբանում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը

Հունվար 20,2012 19:04

ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի և ՊՆ քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի հունվարի 19-ի մամուլի ասուլիսի ժամանակ զինվորական դատախազի կողմից ներկայացրած 2011թ. Զինված ուժերում մահվան ելքով դեպքերի վիճակագրության վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը զարմանք է առաջացնում:

2011թ. Զինված ուժերում գրանցված մահվան ելքով 36 դեպքերը զինվորական ծառայության անցնելու հետ կապված դեպքերն են, որոնց վերաբերյալ պատշաճ ժամկետներում հանրությունը տեղեկացվել է:

Այստեղ հարկ է նշել, որ եթե որևէ զինծառայող ավտովթարի է ենթարկվում արձակուրդի ընթացքում կամ հանկարծամահ լինում, ապա աշխարհի որևէ երկրում այդ մասին պաշտպանական գերատեսչությունը մամլո հաղորդագրություններ չի տարածում: Կամ եթե Զինված ուժերի որևէ զորամասում արտակարգ պատահար լինելուց մի քանի րոպե հետո որևէ լրատվամիջոց կարող է չճշտված տեղեկատվություն տարածել, ապա պաշտպանության նախարարությունը այդ տեղեկատվությունը տարածում է նախնական տվյալները ճշգրտելուց հետո միայն, ինչը թերևս հիմք է հանդիսացել իրավապաշտպան այդ կազմակերպությանը կարծելու, թե պաշտպանության նախարարությունը որոշ դեպքերում տեղեկատվության սկզբնաղբյուր չէ հանդիսացել:

Ինչ վերաբերում է այդ կազմակերպության հնչեցրած 39 մահվան դեպքերին, ապա այդ թիվը ստացվել է դասակարգման սեփական չափորոշիցներից ելնելով, որի պատասխանատվությունը կրում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031