Հունվարի 24 – ին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի ուժեղագույն թիմը` 4 լեռնագնացներ, կմեկնեն Իրան, բարձրանալու համար վերջինիս ամենաբարձր լեռնագագաթը ` Դեմավենդ ( 5671 մ ), որտեղ փորձելուեն կատարել աննախադեպ ձմեռային վերելք:
Պետք է նշել, որ հունվարի 25 – 28 Իրանում անցկացվող հեղինակավոր միջազգային մրցաշարին մասնակցելու իրավունքը Հայաստանի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի լեռնագնացները ձեռք են բերել 2011թ. ընթացքում կատարած իրենց մի շարք հաջող վերելքների շնորհիվ:
Մրցաշարին մասնակցելու են շուրջ 25 երկրների մոտ երկու հարյուր լեռնագնացներ: Հայաստանի մասնակցությունը շատ կարեւոր է, քանի որ վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանը թիմային մասնակցություն չի ունեցել որեւէ միջազգային մրցաշարի: Թիմում ընդգրկված են Անտուան Անանյանը, Գարեգին Ունուսյանը, Լեւոն Մովսիսյանը, Հովհաննես Մարտիրոսյանը:
ՀՀ ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիա