Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարար. Դատավորները չունեն ներքին անկախություն

Հունվար 20,2012 17:12

«Պետք է ազատվենք այն վիճակներից, երբ ցանկացած փաստաբան իր պարտքն է համարում պարտված գործից հետո հավաքել լրագրողներին ու հիմնավորել իր՝ չակերտավոր պնդումները, թե տեսեք, ինչ անարդար դատական իշխանություն ունենք: Մյուս կողմից էլ՝ պետք է հստակ ու պարզ լինի , որ ցանկացած դատավոր, որը կոպիտ խախտում է կատարել, պետք է պատասխանատվության ենթարկվի, որ ես կարող եմ գնալ վերադաս ատյան ու բեկանել էդ ակտը: Մեր օրենքն այս առումներով խնդիր ունի»,-այսօր ԱԺ -ում  ՀՀ իրավական ու դատական բարեփոխումների 2012-16թթ. ծրագրի լսումների ժամանակ ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նրա խոսքերով,  խնդիրներ կան ոչ միայն դատավորի ներքին անկախության ապահովման, այլեւ կադրերի ընտրության, վերապատրաստման հարցերում. «Պետք է ապահովենք դատարանի վստահության աճ, եթե այսօր դատարանի նկատմամբ կա ընդամենը 15-20 տոկոս վստահություն, այն պետք է հասցնել 70-80-ի»:

ԱԺ պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն էլ հավելեց, որ Հայաստանի մի շարք օրենսգրքեր հեռու են  կատարելությունից. «Բայց մենք խնդիրը չպետք է դնենք նորը ընդունելու կամ հինը պահպանելու, պետք է ֆիքսենք խնդիրները: Պետք է պահպանենք այն, ինչ հնարավոր է եւ  փոխել, ինչ անհրաժեշտ է:Սա ասում եմ, որպես պահպանողական կուսակցության ներկայացուցիչ»:

Նրա գնահատմամբ, իրավական ու դատական բարեփոխումների 2012-16թթ. ծրագիրը ռազմավարական փաստաթուղթ է, ու որոշ դեպքերում՝ ծայրահեղ դետալիզացիայի են ենթարկել ու առաջարկել լուծումներ. «Կարեւոր է ճիշտ ձեւակերպել ռազմավարական խնդիրը, ի՞նչ խնդիր է ծագել ու նշել պատճառը; Խնդրի լուծման հնարավոր եղանակներն  այլեւս այս փաստաթղթի խնդիրը չեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031