Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանից «Արմյանսկի տեռորիզմ» գրքեր է բերել Հայաստան՝ հայտնվել է ԱԱԾ մեկուսարանում

Հունվար 20,2012 17:10

Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց Ախալքալաքի բնակիչ Սպարտակ Ակոջյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը: Դատարան չէր ներկայացել նրա փաստաբանը՝ Էդուարդ Չինարյանը, տեղեկացնելով, որ հարազատի հուղարկավորման պատճառով չի կարող ներկա գտնվել:

Սպարտակ Ակոջյանը Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի դեսպանատան տարածքից ձեռք է բերել «Արմյանսկի տեռորիզմ» ռուսերեն 10 հատ գիրք, որից 7 գիրք ապրիլին Վրաստանով տեղափոխել է Հայաստան: Նա ապրիլի 23-ին Վերնիսաժի տոնավաճառում փորձել է վաճառել դրանք: Այս գրքում ղարաբաղցիների ազատագրական պայքարը ներկայացվել է «խաղաղ ազերիների» դեմ հայ «հանցավոր խմբավորումների» կողմից ահաբեկչություն: Քրեական գործում Ակոջյանի գործողությունները դիտվել են հայ ժողովրդի արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված հրապարակային գործողություններ:

Սպարտակ Ակոջյանը ներկայումս գտնվում է արդարադատության նախարարության «Երեւան- կենտրոն» ՔԿՀ-ում: Մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վերահսկող վարչության ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031