Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տուժածների վիճակը կայուն ծանր է

Հունվար 20,2012 16:37

Տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան, Մարտունի քաղաքում գազի արտահոսքի հետեւանքով տեղի ունեցած պայթյունից,  մարմնական վնասվածքներով Մարտունի քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել Մարտունի քաղաքի բնակիչներ, 1964 թվականին ծնված Վանիկ Խաչատրյանը, նրա կինը՝ 1967 թվականին ծնված Սոնա Խաչատրյանը, եւ երեխաները` 1990 թվականին ծնված Նուշիկ Խաչատրյանը եւ 1995 թվականին ծնված Նարեկ Խաչատրյանը:

«Մարտունու բժշկական կենտրոնի» տնօրեն Եղիշե Հարեյանի խոսքով, այս պահին կայուն ծանր վիճակում են գտնվում Նուշիկ եւ Սոնա Խաչատրյանները, միջին ծանրության վիճակում` Նարեկ եւ Վանիկ Խաչատրյանները: Ընտանիքի չորս անդամներն էլ հիվանդանոց են տեղափոխվել 2-րդ եւ 3-րդ աստիճանի այրվածքներով: Վանիկ Խաչատրյանի ոտքն է կոտրվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031