Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյանը՝ Հովհաննես Մարգարյանին. «Ջանալ պետք չէ»

Հունվար 20,2012 16:35

Դաշնակցության եւ «Ժառանգության» այսօր կազմակերպած համաժողովում, ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն իր ելույթում ամեն կերպ փորձում էր հիմնավորումներ բերել առ այն, որ այս՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծամասնական կարգի պահպանումը ճիշտ է, թեւե ինքն էլ նկատեց, որ իրենց խմբակցությունը միակն է ԱԺ-ում, որ մեծամասնականով ընտրված պատգամավորներ չունի: Հովհաննես Մարգարյանից հետո ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց. «Նախորդ բանախոսի ելույթից ես հասկացա, որ ընտրակարգը կապ չունի ու իշխանությունն էլ ջանք չի խնայում, որպեսզի արդար ընտրություններ կազմակերպի: Ջանալ պետք չէ, ուղղակի պետք է ժամանակին ընդունել ընդդիմության  առաջարկները՝ ընտրական կոդեքսի վերաբերյալ, որոնք պաշտպանվում են քաղաքական կուսակցությունների մեծամասնության կողմից»: Ի պատասխան, Հովհաննես Մարգարյանն ընդամենը խնդրեց, որ ելույթ ունեցողները չմեկնաբանեն այլոց ասածները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031