Ո՞վ չի հիշում Terminator և Dendy համակարգիչները: Գնում էինք դրանց համար նախատեսված երիզները, հավաքվում էինք մի քանի հոգով ու սկսում մրցել` «ո՞վ կհաղթի Mario-ի մեջի էն դեվին»: Ժամանակները փոխվեցին: Marion մոռացվեց, բայց մրցակցությունը մնաց` արդեն «Территория фермеров»-ի ու «Мегаполис»-ի համար: Այս ու նմանատիպ խաղեր հնարավոր է խաղալ Odnoklassniki.ru սոցիալական կայքում: Նարինեն էլ այն մարդկանցից է, ով ունի իր «սեփական ֆերման» և մրցում է ընկերների հետ: Մեկ տարի է՝ ինչ սկսել է խաղալ:
«Մի օր համալսարանում ընկերներս անընդհատ ֆերմայից էին խոսում: Մեկն ասում էր խոզս սատկեց, մյուսն ասում էր՝ նոր տարածք եմ գնել :D»,- ասում է Նարինեն: Սկզբում զարմացել է: Հետո է միայն հասկացել, որ խոսքը «Территория фермеров» խաղին է վերաբերվում: Եկել է տուն ու սկսել էլ խաղալ: Խաղն համարում է անիմաստ: Խաղում է միայն պարապ չմնալու ու ընկերներին հաղթելու համար: Հետաքրքրությունը մեկն է` հաջորդ աշխարհում ի՞նչ է սպասվում: Ընթացքում չի նյարդայնանում. Ամեն ինչ շատ պարզ է: Զզվում է միայն ժամը մեկ խոզ «կերակրելուց»:
«Նենց եմ ուզում դադարեցնեմ այդ խաղը խաղալը, բայց ափսոսում եմ: Ախր մի տարի տանջվել ու ժամանակ եմ վատնել»,- ասում է Նարինեն:
Ինքն էլ չգիտի, թե քանի մակարդակ է մնացել խաղի ավարտին, բայց հուսով է` մոտակա օրերին կվերջացնի:
Արդիական են դարձել նաև On-line խաղերը: Բիլիարդ, Дурак, շաշկի, նառդի, շախմատ. Ահա սրանք են այն խաղերը, որոնք նախընտրում են երիտասարդները: Բլոգեր Արթուր Բաղդասարյանը սրանցից նախընտրում է ռուսական բիլիարդն ու թղթախաղերը: Games.mail.ru կայքում է խաղում: Ասում է` այնտեղ ԱՊՀ անդամ երկրների բնակիչներն են ու կա մրցակցություն: Չգիտես ինչու On-line խաղերի ժամանակ պարտվում է: Դրանից էլ նյարդայնանում է ու խաղում` մինչև հաղթելը:
Արամ Արարատյան