Լրահոս
Օրվա լրահոսը

Որ պատգամավորը քանի ծպտուն է հանել

Հունվար 20,2012 16:25

«Ժառանգության» եւ Դաշնակցության՝  ի պաշտպանություն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի կազմակերպած համաժողովում, ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը համառոտ տեղեկանք ներկայացրեց այն մասին, թե ի՞նչ արդյունավետությամբ են աշխատել ԱԺ պատգամավորները: Ըստ այդմ, մեծամասնական ընտրակարգով ընտրված 41 պատգամավորներից 29-ը՝ 71 տոկոսը, հինգ տարվա ընթացքում «ոչ մի ծպտուն» չեն հանել Ազգային Ժողովում: 1-2 ծպտուն են հանել հինգ պատգամավոր, 7-ը ակտիվ են եղել: Համամասնական ընտրակարգով ընտրված 90 պատգամավորներից 51-ն են ակտիվ եղել՝ վերջին գումարման Ազգային Ժողովում:

Համաժողովում իրենց ելույթներում, այսպես ասած՝ «ուրվականների» խնդրին անդրադարձան  «Ժառանգության» փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը եւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: «Ուրվական» ձեւակերպումը Լեւոն Զուրաբյանին է պատկանում, ինչն առաջ բերեց դահլիճի զվարճանքը:

Ռ. Հակոբյանն էլ զարմացավ՝ թե ինչպես՞ են այդ մարդիկ մեկ օրում հասցնում ամերիկաներից ու էլ չգիտեմ որտեղերից հասցնում գալ, քվեարկել ու անհետանալ: Ըստ Հակոբյանի, այդ թիվը 600-800 հազար մարդ է, ըստ Լեւոն Զուրաբյանի՝ 500 հազար մարդ:

ՀԱԿ համակարգողը խոստացավ բոլոր հնարավորություններով կանգնել այն ուժերի կողքին, որոնք մտադիր են հասնել համամասնական 100 տոկոսանոց ընտրակարգի հաջողությանը:

Փետրվարի 17-ին, այդ նպատակով, ՀԱԿ-ը կանցկացնի առաջին հանրահավաքը: Ակտիվ հանրահավաքներ կլինեն նաեւ այն օրերին, երբ ԱԺ-ում քննարկվի «Ժառանգության» եւ Դաշնակցության նախաձեռնությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031