Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պրեսկոտի պահվածքը զվարճացրել է Նաիրա Զոհրաբյանին

Հունվար 20,2012 16:20

«Ես այս օրերին ընթերցեցի իմ ընկերների շատ ոգեւորված մեկնաբանությունները, որ ԵԽԽՎ-ն դեմ է համամասնական ընտրակարգին: Ինձ զվարճացրեց այս տեսակետը»,- «Ժառանգության» եւ Դաշնակցության կազմակերպած համաժողովում այսօր հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Տիկին Զոհրաբյանին զվարճացրել է նաեւ ԵԽԽՎ համազեկուցողի պահվածքը՝ «ձեռքը կամ չգիտեմ ինչը սեղանին խփելը»: Նա հայտարարեց, որ պատասխանատվություն ունեցող ցանկացած գործիչ, քաղաքական ուժ, չպետք է թույլ տա, որ գան եւ մեզ թելադրեն, թե մեր քաղաքական դաշտը, հասարակությունն ինչ ընտրակարգով անցկացնի իր ընտրությունները: Նրա կարծիքով եվրոպացի չինովնիկների դերն այս ամենում՝ «լինել չեզոք դիտորդ»: Մոտ օրերս Նաիրա Զոհրաբյանը մեկնելու է Բրյուսել եւ Ստրասբուրգ, որտեղ հնչեցնելու է իր պահանջը:

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, ԵԽԽՎ հայաստանյան համազեկուցող Ջոն Պրեսկոտը, ըստ մեր պատվիրակության անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, զայրացել եւ ձեռքը սեղանին է խփել, երբ պատվիրակությունը փորձել է կարեւորել ԱԺ ընտրությունները 100 տոկոս համամասնական ընտրակարգով անցկացնելու անհրաժեշտությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031