Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյանը ճիշտ չի համարում պատգամավորի ընտանիքի անդամներին գործարարությունից զրկելը

Հունվար 20,2012 15:46

Այսօրվա ներքին քաղաքական իրավիճակն ու փոփոխված Ընտրական օերնսգիրքը հենց այն նախապայմաններն են, որպեսզի խորհրդարանական ընտրություններն անցնեն բարձր մակարդակով: Այսօր Մամուլի ազգային ակումբում խոսելով ներքաղաքական ներկայիս իրավիճակի մասին, նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մինասյանը: Ըստ նրա. «Պետք է անենք ամեն ինչ, որ ընտրությունները լինեն օրենքի տառին համապատասխան եւ քաղաքացու, ընտրողի համար ընդունելի»: Պատգամավորի կարծիքով, բոլոր քաղաքական ուժերը ընտրություններին նախապատրաստվելու եւ ընտրությունների ընթացքը վերահսկելու պատասխանատվությունը պետք է վերցնեն իերնց վրա. «Որովհետեւ, այսօր տեսակետներ են հնչում, որոնք մտահոգության տեղիք են տալիս:  Կան քաղաքական ուժեր, որոնք այսօր պատրաստվում են հետընտրական զարգացումներին եւ չեմ կարծում, թե այդպիսի պահվածքը բխում է առկա իրողություններից»:

Հարցին, թե արդյոք պարոն Մինասյանը կառաջադրվի՞ մեծամասնական ընտրակարգով, պատգամավորը վստահեցրեց՝ ոչ, քանի որ ՀՀԿ-ն վաղուց աշխատում է, որպեսզի մեծամասնականների քանակը նվազեցվի, իսկ համամասնականինը՝ ավելացվի:

Այն, որ մեծամասնական ընտրակարգով պայքարը հիմնականում տնտեսական գործիչների եւ օլիգարխների միջեւ է ընթանում, այլ ոչ թե քաղաքական գործիչների, այս դիտարկմանն էլ պարոն Մինասյանն ասաց. «Խնդիրը պետք է լուծել ոչ թե համամասնական կամ մեծամասնական հակադրության առումով, այլ հետեւել, թե որքանով են ընտրությունները ընթանում օրենքի տառին համապատասխան»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի այն քայլին, որ փորձելու են բացառել գործարար-պատգամավորներին իրենց կուսակցության ներսում, պատգամավորը նորից հղում կատարեց օրենսդրությանը.  «Այսօր օրենքը չի էլ խախտվում, բայց, կարծում եմ, կլինի նոր օրենսդրական նախաձեռնություն, որը հստակություն կմտցնի»: Լրագրողների այն հրցին էլ՝ արդյոք այդ օրենքը կարգելի՞ պատգամավորի ընտանիքի անդամին զբաղվել գործարարությամբ, քանի որ այսօր պատգամավորներն իրենց բիզնեսը գրանցում են ազգականների անունով, պարոն Մինասյանն ասաց. «Ես չեմ կարծում, թե այն ձեւակերպումը, որ տալիս եք, իդեալական է, մենք չենք կարող սահմանափակել ընտանիքի անդամի որեւէ գործունեություն, բայց եթե միջազգային փորձը ցույց տա, որ այդ հանգամանքը հօգուտ դրա է՝ մենք եւս կուսումնասիրենք: Ցանկացած մարդու իրավունքի սահմանափակումը արդարացված չէ: Այստեղ պետք է լիենել  բավականին հաշվենկատ եւ շրջահայաց»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031