Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստամբուլ-Երեւան ավտոբուսի ուղեւորներն արդեն հատում են վրաց-հայկական սահմանը

Հունվար 20,2012 15:14

Ստամբուլից Երեւան ուղեւորվող ավտոբուսը, որի ուղեւորները գերության մեջ էին պահվում վրաց-հայկական սահմանին` Բագրատաշենի անցակետի մոտ, արդեն հատում են Հայաստանի սահմանը: Այս մասին Մեդիամաքս-ին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Ավտոբուսում գտնվում էր 47 ուղեւոր: Նրանք արդեն վերցրել են իրենց իրերը եւ հատում են վրաց- հայկական սահմանը»,– ասել է Տիգրան Բալայանը:

47 ուղեւորներ գերի էին պահվում վարորդների կողմից, ովքեր չէին ստացել իրենց աշխատավարձը ուղեւորափոխադրող ընկերությունից: Այդ պատճառով վարորդները  հրաժարվում էին շարունակել ճանապարհը եւ ուղեւորներին թույլ չէին տալիս վերցնել իրենց իրերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել